ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ. ,,ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈ՛ՆԴ, ՈՒՍՈՒՑԻՉ
Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում /տնօրեն՝ Աշոտ Գևորգյան/ հանդիսավորապես նշվեց ՈՒսուցչի օրը: Տեղի ունեցավ ցերեկույթ /կազմակերպիչ՝ Նարգիզ Շահնազարյան/, որի ընթացքում աշակերտները գիտելիքի սերմնացաններին՝ ուսուցիչներին նվիրված իրենց սրտաբուխ խոսքով, երգ ու պարով, ասմունքով մեծարեցին ու շնորհավորեցին բոլոր ուսուցիչներին: Ներկաների համար հուզիչ, միաժամանակ, պարտավորեցնող էին բեմից հնչող խոսքերը. չէ՞ որ մանկավարժները դպրոցում մարդուն բացի գիտելիք սերմանելուց, նաև ներարկում են բարոյա-կամային հատկանիշներ, ձևավորում գեղագիտական բարձր ճաշակ, շփում գեղեցիկի և օգտակարի հետ: Ինչ խոսք, դպրոցը նախևառաջ, կրթության դարբնոց է, ուր աշակերտը ստանում է հիմնավոր գիտելիքներ և ազգային դաստիարակություն: