Գարուն Մարտիրոսյան

 

Նոյեմբերի 24-ին Գորիսի Սերո Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Գարուն Մարտիրոսյանի նկարների ցուցահանդեսը: Գարուն Մարտիրոսյանը սովորում է նույն դպրոցի 9բ դասարանում և իր տաղանդով զարմացրել էր ԳՊՀ-ի ուսանողներին, ովքեր իրենց մանկավարժական պրակտիկան անց էին կացնում վերը նշված դպրոցում: Նրանք, իրենց ուսուցչուհի՝ Նելլի Միքաելյանի հետ միասին և ստանալով տնօրեն Աշոտ Գևորգյանի համաձայնությունը, որոշել էին կազմակերպել նրա նկարների ցուցահանդեսը: Նրանց աջակցեցին նաև նույն դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Նվարդ Բալասանյանը և ողջ մանկավարժական կոլեկտիվը: Ցուցահանդեսի նպատակն էր Գարուն Մարտիրոսյանին ոգևորել՝ առաջիկայում էլ ավելի ակտիվ ու զարմանահրաշ նկարներով հանդես գալու: Թո՛ղ վրձնիդ հարվածների նման էլ քայլերդ դեպի նկարչության անծայրածիր աշխարհ վստահ ու արգասաբեր լինի: Հատուկ շնորհակալություն <<Պատմություն>> բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Բաղդասարյանին, Հայկանուշ Հայրապետյանին, Անի Գալստյանին, Մարի Թևոսյանին: