Դպրոցը ստեղծվել է 1921թ. սեպտեմբերի 19-ին՝ որպես քաղաքի առաջին յոթնամյա կրթօջախ: Այն տեղավորված էր ներկայիս հյուրանոցից ձախ գտնվող երկհարկանի շենքում: 1962թ. դպրոցը տեղափոխվել է Գորիսի պետական դրամատիկական թատրոնի նախկին շենքը՝ զբաղեցնելով առաջին երկու հարկերը, որը գտնվում էր այժմյան հյուրանոցի տեղում: Սակայն 1968-ին տեղի ունեցած երկրաշարժից խարխլված շենքից այն կրկին փոխադրվեց, այս անգամ՝ գյուղտեխնիկումի հին շենքը: 1961թ. մեր կրթօջախում բացվել է ռուսական բաժին էլ 1972թ., որպես միջնակարգ հաստատություն, տվել է իր առաջին շրջանավարտները: Իսկ 1974թ. իր շրջանավարտներն է ունեցել հայկական բաժինը: Դպրոցի առաջին վարիչը եղել է Մուշեղ Մկրտչյանը: Առաջին ուսուցիչներն են եղել Աստղիկ Տեր-Բաղդասարյանը, Նինա Տեր-Գրիգորյանը, Հեղինե Տեր-Մինասյանը, Վարդանուշ Միրաքյանը: Հետագայում, դպրոցում որպես տնօրեն աշխատել են Արամ Մինասյանը (1927-34թթ.), Անտոն Հովհաննիսյանը (1934-38թթ.), Գուրգեն Մկրտչյանը (1938-42թթ.), Լևոն Վարդանի Մարտիրոսյանը (1942-45թթ.), Աշոտ Կարապետի Օհանյանը (1945-52թթ.), Ռուբեն Արսենի Պետրոսյանը (1952-56թթ.), Կոլյա Հովսեփի Ղազարյանը (1956-74թթ.), Զավեն Տիգրանի Ստեփանյանը (1974-91թթ.), Սամվել Վաղարշակի Հարությունյանը (1991-92թթ.): 1992թ.-ից դպրոցի տնօրենն է Արամայիս Մուշեղի Փարսյանը: Երկար տարիներ որպես ուսմասվար աշխատել են Գուրգեն Ադամյանը, Զաքար Խոջաբաղյանը, Ալում Վանյանը: Ջոկատավարներից շատ մեծ աշխատանք է կատարել Լորա Խուրշուդյանը: Երկար տարիներ այս կոլեկտիվում են աշխատել պատերազմի վետերաններ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անդրանիկ Շալունցը և մաթեմատիկայի ուսուցչուհի Աստղիկ Գալստյանը: 1985թ.-ից դպրոցն իր աշակերտների թվով՝ 870 և դասարանների քանակով՝ 34, դարձել է շրջանի ամենամեծ կրթօջախը: 1990-91 ուստարում, ի հաշիվ Ադրբեջանից փրկված փախստականների, աշակերտների թիվն անցավ 1200-ից, իսկ դասարանների թիվը դարձավ 47:ն 1998-99 ուստարում դպրոցի 27 դասարաններում սովորում են 600 աշակերտներ: Տարիների հետ կոլեկտիվը մեծացել, հեղինակություն է ձեռքբերել իր լավ գործերով: Բազմաթիվ աշխատանքներով ու նախաձեռնություններով եղել է շրջանում առաջինը, որոշ դեպքերում էլ աչքի է ընկել նաև հանրապետությունում: Ներկայումս դպրոցն ունի 437աշակերտ,իսկ դպրոցի տնօրենն է Աշոտ Համլետի Գևորգյանը:

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!